Արդյունաբերական սառնարանային սարքավորումները անփոխարինելի են արդյունաբերական ձեռնարկություններում, սննդամթերքի արտադրության, առևտրի և պահեստավորման ոլորտներում: Հետևաբար, անհրաժեշտ սառնարանային սարքավորումների նախագծման , կառուցման և մատակարարման պահանջարկն անընդհատ աճում է:
«Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ-ն սառեցման համակարգերը ներկայացնող ընկերություն է, որը հիմնադրվել է դեռևս 2007թ.-ին` նպատակ հետապնդելով զարգացնել սառեցման համակարգերի շրջանակը, անմիջականորեն նպաստելով հայկական արտադրանքի սատարմանը:
Ֆրեոնային կոմպրեսորներով արդիական սառնարանային համակարգի առաջատար արտադրողներից մեկը «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերությունն է: Մենք ապահովում ենք բարձրորակ արդյունաբերական սառնարանային համակարգերի արտադրություն, ինչպես նաև մատակարարման ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախագծումից, արտադրությունից մինչև տեղադրում, սպասարկում և վերանորոգում։
«Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերությունը նախագծում և կառուցում է ցանկացած բարդության սառնարանային համակարգեր ՀՀ և ԼՂՀ ամբողջ տարածքում:
Հանդիսանալով դրանց համար անհրաժեշտ պահեստամասերի ներկրողը և ունենալով լավագույն մասնագետների խումբը՝ աշխատանքը կատարում է մատչելի և օպերատիվ: «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերության արտադրանքը տարբերվում է այլ արտադրողների արտադրանքից այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝
- աշխատանքի բարձր արտադրողականություն և արդյունավետություն,
- ագրեգատների և պահեստամասերի ամրություն և հուսալիություն,
- հերմետիկ և էկոլոգիական անվտանգություն,
- օպտիմալ չափսեր,
- հասանելի գներ։
Մեր հաճախորդները ձեռք են բերում միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ և ստանում ինչպես պարզ, այնպես էլ հատուկ լուծումներ իրենց նախագծերի համար:
- Սպասարկման բարձր մակարդակ
- գրավիչ պայմաններով վաճառք
- մոնտաժման աշխատանքների սեղմ ժամկետներ
- ծառայությունների ամբողջական փաթեթի ողջամիտ գնով ձեռքբերում՝
սրանք են <<Նազարյան Քուլինգ Սիսթեմ>> ընկերության՝ սառեցման համակարգերի ոլորտում ունեցած հաջողությունների երաշխիքները։
Մենք հանդիսանում ենք հետևյալ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում.
- Bitzer - սառնարանային կոմպրեսորներ և պահեստամասեր արտադրող մեկդարյա պատմություն ունեցող գերմանական ընկերություն
- Eliwell - օդորակման ու սառեցման համակարգերի սարքավորումներ արտադրող իտալական ընկերություն,
- Castel - օդորակման ու սառեցման համակարգերի սարքավորումներ արտադրող իտալական ընկերություն,
- Danfoss- սառեցման համակարգերի պահեստամասերի ամենալայն տեսականի արտադրող դանիական ընկերություն
Մենք մոնտաժել ենք բազմաթիվ սառնարանային համակարգեր, ինչպես նաև իրականացնում ենք դրանց ընթացիկ սպասարկում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են․
- <<ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ>> ՓԲԸ,
- >>ՄԱՐԻԱՆՆԱ >> կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ,
- <<ՉԱՆԱԽ>> ՍՊԸ,
- <<ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ>> ՓԲԸ,
- <<ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ>> ՍՊԸ,
- <<ՍԱՍ ԳՐՈՒՊ>>,
- <<ԴԵՐԺԱՎԱ-Ս>> ՓԲԸ,
- <<ՊԱՆԴՈԿ ԵՐԵՎԱՆ>>,
- <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ>> հյուրանոց,
- <<ՄԻԿՇԻՆ>> շինարարական և արտադրական կազմակերպություն,
- <<ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ և նշված ոլորտները ներկայացնող այլ խոշոր կազմակերպություններում: