«ՆԱԶԱՐՅԱՆ ՔՈՒԼԻՆԳ ՍԻՍԹԵՄ»

ՍԱՌՆԱՐԱՆԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

       Արդյունաբերական սառնարանային սարքավորումները անփոխարինելի են արդյունաբերական ձեռնարկություններում, սննդամթերքի արտադրության, առևտրի և պահեստավորման ոլորտներում: Հետևաբար, անհրաժեշտ սառնարանային սարքավորումների նախագծման , կառուցման և մատակարարման պահանջարկն անընդհատ աճում է:

 «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ՍՊԸ-ն սառեցման համակարգերը ներկայացնող ընկերություն է, որը հիմնադրվել է դեռևս 2007թ.-ին`  նպատակ հետապնդելով զարգացնել սառեցման համակարգերի շրջանակը, անմիջականորեն նպաստելով հայկական արտադրանքի սատարմանը:

Ֆրեոնային կոմպրեսորներով արդիական սառնարանային համակարգի առաջատար արտադրողներից մեկը  «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերությունն է: Մենք ապահովում ենք բարձրորակ արդյունաբերական սառնարանային համակարգերի արտադրություն, ինչպես նաև մատակարարման ծառայությունների ամբողջական փաթեթ՝ նախագծումից, արտադրությունից մինչև տեղադրում, սպասարկում և վերանորոգում։

   «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերությունը  նախագծում և կառուցում է ցանկացած բարդության սառնարանային համակարգեր ՀՀ և ԼՂՀ ամբողջ տարածքում: 
Հանդիսանալով դրանց համար անհրաժեշտ պահեստամասերի ներկրողը և ունենալով լավագույն մասնագետների խումբը՝ աշխատանքը կատարում է մատչելի և օպերատիվ:   «Նազարյան Քուլինգ Սիսթեմ» ընկերության արտադրանքը տարբերվում է այլ արտադրողների արտադրանքից այնպիսի հատկանիշներով, ինչպիսիք են՝

  • աշխատանքի բարձր արտադրողականություն և արդյունավետություն,
  • ագրեգատների և պահեստամասերի ամրություն և հուսալիություն,
  • հերմետիկ և էկոլոգիական անվտանգություն,
  • օպտիմալ չափսեր,
  • հասանելի գներ։

   Մեր հաճախորդները ձեռք են բերում միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ և ստանում ինչպես պարզ, այնպես էլ հատուկ լուծումներ իրենց նախագծերի համար:

 

  • Սպասարկման բարձր մակարդակ
  • գրավիչ պայմաններով վաճառք
  • մոնտաժման աշխատանքների սեղմ ժամկետներ
  • ծառայությունների ամբողջական փաթեթի ողջամիտ գնով ձեռքբերում՝

սրանք են <<Նազարյան Քուլինգ Սիսթեմ>> ընկերության՝  սառեցման համակարգերի ոլորտում ունեցած հաջողությունների երաշխիքները։

Մենք հանդիսանում ենք հետևյալ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում.

  • Bitzer - սառնարանային կոմպրեսորներ և պահեստամասեր արտադրող մեկդարյա պատմություն ունեցող գերմանական  ընկերություն
  • Eliwell - օդորակման ու սառեցման համակարգերի սարքավորումներ արտադրող իտալական ընկերություն,
  • Castel - օդորակման ու սառեցման համակարգերի սարքավորումներ արտադրող իտալական ընկերություն,
  • Danfoss- սառեցման համակարգերի պահեստամասերի ամենալայն տեսականի արտադրող դանիական ընկերություն

 

  Մենք մոնտաժել ենք բազմաթիվ սառնարանային համակարգեր, ինչպես նաև իրականացնում ենք դրանց ընթացիկ սպասարկում այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են․

  • <<ՈՒՐԲԱՆ ԼՈՋԻՍՏԻՔ ՍԵՐՎԻՍԻՍ>> ՓԲԸ,
  • >>ՄԱՐԻԱՆՆԱ >>   կաթնամթերքի արտադրական ձեռնարկություն ՍՊԸ, 
  • <<ՉԱՆԱԽ>> ՍՊԸ,
  • <<ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ>> ՓԲԸ, 
  • <<ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ>> ՍՊԸ,    
  • <<ՍԱՍ ԳՐՈՒՊ>>,
  • <<ԴԵՐԺԱՎԱ-Ս>> ՓԲԸ,
  • <<ՊԱՆԴՈԿ ԵՐԵՎԱՆ>>,
  • <<ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ>> հյուրանոց,
  • <<ՄԻԿՇԻՆ>> շինարարական և արտադրական կազմակերպություն,
  • <<ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ>> ՍՊԸ և նշված ոլորտները ներկայացնող այլ խոշոր կազմակերպություններում:

 

 

Հետադարձ կապ

Հասցե՝ ք. Երևան, Գուրգեն Մահարի 1

Էլ. փոստ՝ info@nazarian.am

Հեռ.՝ +374 10 43 12 00, +374 10 43 13 00, +374 94 64 24 34