Արդեն 3 տարի է Հայաստանի 3 քոլեջներ մասնագետներ են պատրաստում «Սառնարանային տնտեսություն» նոր մասնագիտությամբ։ Ծրագիրը հնարավոր է եղել իրականություն դարձնել Շրջակա միջավայրի նախարարության, ԿԳՄՍ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով։ Սառնարանային տնտեսությունների բիզնեսն օրեցօր զարգացող ոլորտներից մեկն է մեր երկրում։ Դա է պատճառը, որ միջին մասնագիտական հաստատություններում վստահ են՝ «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունն ընտրած դիմորդները հետագայում աշխատաշուկայում լինելու են շատ պահանջված մասնագետներ։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ 3 քոլեջներում էլ ներդրվել է անհրաժեշտ նյութատեխնիկական բազա: Ենթադրվում է, որ ծրագրի աշխարհագրությունը կմեծանա՝ ընդգրկելով Սյունիքի, Շիրակի և այլ մարզեր: