«Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ընկերությունը զբաղվում է բարձրորակ սենդվիչ պանելների ներմուծմամբ և հանդիսանում է ՀՀ-ում Noboughsarmayesh ընկերության պաշտոնական ներկայացուցիչը։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի 2021թ․ տվյալների՝ ՀՀ-ում սենդվիչ պանելների ներմուծման մոտ 22%-ն իրականացվել է «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ընկերության կողմից։
Noboughsarmayesh պոլիուրեթանային փրփուրով սենդվիչ պանելները կազմված են երկու փոշեներկված ցինկապատ թիթեղներից և դրանց միջև տեղադրված պոլիուրեթանային փրփուրից։ Ունենք սենդվիչ պանելների արտադրության 4 տեսակ՝
Արագություն․ Պոլիուրեթանային փրփուրով սենդվիչների օգտագործմամբ օրական հնարավոր է կառուցել մոտ 150մ2 շինարարական տարածք, որը տասնյակ անգամ գերազանցում է քարով կամ բլոկով կառուցմանը։
Այս սենդվիչները դիմանում են ջերմաստիճանային մեծ տատանումների՝ -180°C-ից +140°C ջերմաստիճանային փոփոխությունների։ Պոլիուրեթանային փրփուրն ունի շատ ցածր օդից ջրի գոլորշի կլանելու ունակություն։ Այն չի ներծծում խոնավությունը և, արդյունքում, չի կորցնում ջերմանցիկության հատկությունները, չի փլուզվում, դրա վրա բորբոս չի առաջանում, բակտերիաներն ու սնկերը չեն բազմանում։
Պոլիուրեթանային փրփուրի մեկ խորանարդ մետրը կշռում է ընդամենը 42 կգ, ինչը խնայում է վերջինիս՝ տրանսպորտով տեղափոխման, շինությունների հիմքի կառուցման և շինարարական այլ աշխատանքների համար անհրաժեշտ ժամանակն ու ծախսը։
Բնութագիր | |
Փոշեներկված ցինկապատ թիթեղ հաստություն | 0.5մմ |
Պանելների հաստություն | 50-200մմ |
Խտություն (կգ/մ3) | 42 |
Ջերմահաղորդականություն Վտ/(մ2*Կ) | 0.025 |
Հրդեհային դիմադրություն | B3 |
Ձայնամեկուսացում (դբ) | 35 |
Շինարարական նյութերի ջերմամեկուցիչ հատկությունների համեմատական (մմ) | |
Պոլիուրեթանային փրփուր ППУ | 40 |
Պոլիստիրոլային փրփուր | 60 |
Պենոպլաստ | 80 |
Հանքային բուրդ | 125 |
Փայտ | 340 |
Փրփրաբետոն | 400 |
Աղյուս | 1000 |
Բետոն | 2100 |