«Երեմյան Փրոջեքթս» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) ներկայացուցիչները շրջայց են կատարել «Երեմյան Փրոջեքթսի»՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում նոր կառուցվող ֆերմայում։ Ֆերման կառուցվում է «Նազարյան Քուլինգ Սիսթեմս»
ընկերության կողմից։
Դավիթ Երեմյանի խոսքով ՝ այս պահին շինարարական ակտիվ փուլ է, և ֆերման այս տարի կհանձնվի շահագործման.
«Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի համար, որովհետեւ նման ծավալի խոշոր ներդրում հենց այս ոլորտում երբեւէ չի իրականացվել, և նման մոդելով ու տեխնիկական հագեցվածությամբ ֆերմաներ Հայաստանում չեն գործում։ Վստահ եմ, որ Տաշիրում կառուցվող մեր նոր ֆերման կդառնա այդ օրինակը, և մենք կունենանք միանգամայն նոր ստանդարտներով գյուղատնտեսության ու անասնապահության ոլորտներ»,- նշել է Դավիթ Երեմյանը։
Լոռու մարզի Տաշիր համայնքում կառուցվող խոշոր անասնապահական համալիրի մակերեսը 29 հեկտար է։ Ֆերման համապատասխանեցված է լինելու արտադրության եւ որակի սահմանված միջազգային չափանիշներին։ Ֆերման ունենալու է նաև կերի պատրաստման հատված եւ պահմպանման մեծ բունկերներ։ Ֆերմայի գլխավոր կապալառուն «Նազարյան Քուլինգ Սիսթեմս» ՍՊԸ-ն է։ «Երեմյան Փրոջեքթսի» նոր ֆերման նման մոդելով ու մասշտաբներով առաջին սմարթ ֆերման է Հայաստանում։