«Կանաչ Գրուպ»

«Կանաչ Գրուպ»-ի համար կառուցված սառնարանային տնտեսությունը ունիկալ է իր տեսակի մեջ։ Այն կառուցվել է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում, անմիջապես խնձորի այգիների հարևանությամբ, մրգի տեղափոխման ժամանակահատվածը մինիմալի հասցնելու նպատակով։ Այս հսկա սառնարանային տնտեսությունը կառուցվել է մրգերի և հատապտուղների պահպանման համար։ Այն թույլ է տալիս բազում ամիսներ թարմ պահել հարյուրավոր տոննաներով մթերք։