«Չծերացող» միրգ բանջարեղենի գաղտնիքը

Մրգերում և բանջարեղենում տեղի ունեցող  բոլոր կենսաքիմիական պրոցեսները կախված են ջերմաստիճանից: Բարձր ջերմաստիճանի դեպքում նյութափոխանակությունն արագանում է և խոնավության, վիտամինների և օրգանական նյութերի կորուստ է լինում: Արդյունքում միրգն ու բանջարեղենը սկսում են արագ «ծերանալ» և դառնում են ոչ պիտանի: Որպեսզի նվազեցվի մրգի և բանջարեղենի քաշի բնական անկումը, և առավելագույնի հասցվի պահպանման ժամկետը, անհրաժեշտ է բերքահավաքից հետո հնարավորինս շուտ սառեցնել ապրանքը և պահպանել պահեստավորման օպտիմալ ջերմային պարամետրերն ու օդափոխության որոշակի ռեժիմը:  Հենց այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում մրգերը և բանջարեղենը հիմնականում պահել սառնարանային պահեստներում: Թարմ, սննդարար նյութերով ու վիտամիններով հարուստ, առանց քիմիական հավելանյութերի՝ էկո  մթերքի պահանջարկը գնալով մեծանում է շուկայում և ստիպում՝ ավելի մեծ ուշադրություն դարձնել մթերքների պահպանման ու պահեստավորման պայմաններին: Ճիշտ կառուցվածքի դեպքում հատուկ այդ նպատակով պատրաստված սառնարանային պահեստներն ապահովում են մրգերի և բանջարեղենի արդյունավետ պահպանումը:  Գյուղմթերքի պահպանման ժամկետը պայմանավորված է մի շարք գործոններով՝ մշակաբույսերի աճեցման գործընթացից մինչև կլիմայական պայմաններ, տեսակային հատկանիշներ ու ոռոգում, բերքի հավաքման մեթոդներ ու ժամկետներ։ Այս  երկար ու աշխատատար շղթայում էական ու շատ որոշիչ դերակատարում է ունենում, հատկապես գյուղմթերքի պահման ու պահեստավորման գործընթացը։   Քանի որ հենց այս փուլում թույլ տված բացթողումը կամ սխալը կարող է զրոյացնել ամիսների Ձեր  չարչարանքը՝ զրոյացնելով նաև  Ձեր կանխատեսվող եկամուտը։ Բարձր եկամուտ ստանալու համար հատկապես կարևոր է ճիշտ կազմակերպել բերքի արտահանման գործընթացը։ Հենց այստեղ է, որ գյուղատնտեսները հասկանում են սառնարանային տնտեսություն հիմնելու կարևորությունը: