Ժամանակակից սառնարանային տնտեսության նախատիպը
Սառնարանային տեխնոլոգիաների զարգացումը 19րդ դարի 2-րդ կեսին բեկումնային նշանակություն ունեցավ գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտների զարգացման գործում։ 1880-ականներին Նոր Զելանդիայում տեղի ունեցավ սառեցված ոչխարի առաջին հաջող վաճառքը, ինչը հեղափոխական երևույթ էր այդ ժամանակահատվածի համար։ Պատմական այս դրվագը կարելի է համարել ժամանակակից սառնարանային տնտեսության առաջին նախատիպերից մեկը։
1882 թվականին սառեցված ոչխարների առաջին խմբաքանակը հաջողությամբ առաքվեց և տեղափոխվեց Նոր Զելանդիայի՝ Դունեդին քաղաքի Չալմերս նավահանգստից դեպի Լոնդոն:Սառեցման տեխնոլոգիայի շնորհիվ մսի առևտուրը եկամտաբեր բիզնես դարձավ Նոր Զելանդիայում, հատկապես Քենթերբերիում։ Կարճ ժամանակ անց աշխարհում Նոր զելանդական միսը դարձավ ճանաչված և ձեռք բերեց մեծ պահանջարկ: